211652_close_icon
views-count2164 դիտում article-date 14:56 13-09-2022

Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ, որի ընթացքում է որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի հաստատված 49 զոհ և վիրավորներ։

Նմանատիպ նյութեր