Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու հետևանքով Mercedes-ը մխրճվել է ցորեն հնձող կոմբայնի մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարային իրավիճակ ստեղծող ավտոմեքենան նույնպես Mercedes է եղել։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ Mercedes-ը մխրճվել է ցորեն հնձող կոմբայնի մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2020.07.23 21:18


