30 տարի անց. «Լիվերպուլին» հանձնեցին ԱՊԼ-ի չեմպիոնի գավաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ու մարզիչներն ԱՊԼ-ի 37-րդ տուրի՝ «Չելսիի» հետ տնային խաղից հետո (5-3) պարգևատրվել են անգլիական Պրեմիեր-լիգայի չեմպիոնական տիտղոսով:
Խաղից հետո կայացավ պարգևատրման արարողությունը, որի ընթացքում Լիվերպուլ քաղաքում տոնական հրավառություն եղավ:
Հիշեցնենք, որ մերսիսայդցիները 19-րդ անգամ դարձան Անգլիայի չեմպիոն: Վերջին անգամ այդ տիտղոսը թիմը նվաճել էր 1990 թվականին: