2029 դիտում
13:58 23-07-2020
Սահմանամերձ համայնքների դպրոցների ապաստարանների վիճակը կբարելավվի
Տավուշի սահմանամերձ համայնքներում դպրոցների ապաստարանների վիճակը բարելավելու ուղղությամբ աշխատանք կտարվի: «[url=https://armenpress.am/arm/news/1022785.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում այդ մասին նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ Տավուշի մարզպետի հետ այցելել են մի շարք հրետակոծված գյուղերի դպրոցների ապաստարաններ, դիտարկում են իրականացրել։
«Մարզպետի հետ ունենք այդպիսի որոշում՝ ամբողջական մոնիթորինգ անելու և անհրաժեշտության դեպքում այստեղ նույնպես միջոցներ հատկացնելու՝ ապաստարանների վիճակը բարելավելու համար։ Ընդհանուր առմամբ, դպրոցներն ունեն նման հնարավորություններ, բայց որոշակի փոփոխություններ անհրաժեշտ են»,- ասաց նախարարը։
Նմանատիպ նյութեր
8158 դիտում
23:37 02-09-2016
Կբարելավվի Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակը
115165 դիտում
10:15 15-10-2020
Նկուղային հարկերում և ստորգետնյա ավտոկայանատեղիներում ապաստարանների տեղակայման հիմքեր են ստեղծվում․ «Փաստ»
Այս բաժնից
460 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
880 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
769 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը