8122 դիտում
23:37 02-09-2016
Կբարելավվի Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակը
Կառավարության պահուստային ֆոնդից 160 մլն դրամ կհատկացվի նաև Լոռու մարզպետարանին՝ մարզի Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման համար: Գործընթացի իրականացման արդյունքում կապահովվի Վանաձոր համայնքի բնականոն գործունեությունը:
Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2016թ. ապրիլի 22-ին Հռոմում և 2016թ. հունիսի 15-ին Երևանում կնքված Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում ֆինանսավորման համաձայնագրի կնքումով պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Որոշման ընդունումը հնարավորություն կտա իրականացնել ծրագիր, որը նպատակաուղղված է Վայոց ձորի, Արարատի և Սյունիքի մարզերի ագրոէկոլոգիական առումով առավել ռիսկային տարածքների բնակիչների ընդհանուր կարողությունների ուժեղացմանը և նշված մարզերում համայնքային դեգրադացված հողերի վերականգնմանը:
Կառավարության որոշմամբ հաստատվել են ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի՝ արոտների և խոտհարքների (բնական կերահանդակներ) 2016թ. կադաստրային գները և զուտ եկամուտները, ինչը համայնքներին հնարավորություն կտա մեթոդապես ճշգրիտ հիմքերի վրա դնել գյուղատնտեսական հողատեսքերի գների սահմանումը, հողի հարկի, վարձավճարի, գրավի նորմաների որոշումը, արդյունավետ հողօգտագործման տարբեր բնույթի հարաբերությունների կարգավորումը:
Նմանատիպ նյութեր
1996 դիտում
13:58 23-07-2020
Սահմանամերձ համայնքների դպրոցների ապաստարանների վիճակը կբարելավվի
1954 դիտում
15:35 02-09-2016
Կառավարության պահուստային ֆոնդից 160 մլն դրամ կհատկացվի Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման համար
1189 դիտում
12:30 19-06-2014
Գործադիրի մի շարք որոշումներով կբարելավվի գործարար միջավայրը
Այս բաժնից
781 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
889 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
637 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին