3361 դիտում
10:33 23-07-2020
Գեներալ Պոսչիոտան ինձ Լիբանանում ողջունում է զինվորական կարգով.սա հյուրին դիմավորելու զինվորական ձև է. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Լիբանան կատարած իր այցելությունից ու պատասխանել ՀՀ ԱԻՆ աշխատակցի՝ իրեն պատվի առնելուն ուղղված քննադատություններին:
Նա, մասնավորապես, գրել է.
«2019թ. հուլիսն է. Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելության ռազմաբազայում եմ։
Ինձ դիմավորում է միջազգային խաղաղապահ զորքերի իտալացի հրամանատար, գեներալ Բրունո Պոսչիոտան։
Գեներալ Պոսչիոտան ինձ ողջունում է զինվորական պատիվ տալով։
Ինչո՞ւ։ Կարծում եմ Ռազմական հանրագիտարանների, դոկտորական թեզերի, պատմաքաղաքական գիտելիքների անհրաժեշտություն չկա այս հարցի պատասխանը գտնելու համար։
Սա հատուկ իրադարձություն չէ։ Սա հյուրին, այցելուին դիմավորելու զինվորական պատշաճ ձեւ է։
Պարզապես կնոջ նկատմամբ երկու մոտեցում կա։ Կնոջը հարգել իրական կյանքում։ Սա առաջին մոտեցումն է։ Կամ կնոջը աստվածացնել կենացների ժամանակ, բայց իրական կյանքում հարգանքի փոխարեն իր «տեղը» ցույց տալ։
Սա է այն ամբողջ խառնաշփոթի էությունը, որ առաջացել է ԱԻՆ-ի փրկարարի՝ ինձ զինվորական պատիվ տալու շուրջ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
926 դիտում
12:34 07-04-2014
Հյուրասիրության ընթացքում տանտերը բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել հյուրին
Այս բաժնից
610 դիտում
20:39 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը
517 դիտում
20:11 01-05-2024
Գեղամ Մանուկյանը Արծվիկ Մինասյանի հետ այցելել է ձերբակալված տավուշցիներին