211652_close_icon
views-count47409 դիտում article-date 19:03 24-04-2015

Արտակարգ ու ողբերգական դեպք Արմավիրի մարզում. տան տերերը իրենց հյուրին հայտնաբերել են պատշգամբում կախված. նրա մոտ հայտնաբերվել է երկտող

Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Արևաշատ գյուղի տներից մեկում կնոջ դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Հայկ Քյասիմյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 55-ամյա Նազիկ Սողոյանի դին՝ կախված վիճակում: Ըստ ֆոտլրագրողի տեղեկությունների՝ Ն. Սողոյանը Վրաստանի քաղաքացի է և այսօր եկել է նշված գյուղի Սասունցի Դավիթի փողոցի թիվ 5 տուն և ընտանիքի անդամները ինչ-որ տեղ մեկնելուց հետո վերադարձել են ու կնոջը հայտնաբերել կախված: Թե ինչն է եղել այդ քայլին դիմելու պատճառը՝ հայտնի չէ: Եվ տան տերերն են անակնկալի եկել և հարևանները: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Արևաշատ գյուղի գյուղապետ Սուսաննա Գևորգյանը: *** 20:35 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ-քննչական խումբը մահացածի մոտ հայտնաբերել է երկտող, որտեղ մասնավորապես գրված է եղել. «Իմ կատարած այս քայլի մեջ ոչ ոքի չմեղադրել»:

Նմանատիպ նյութեր