3932 դիտում
09:21 23-07-2020
Որքան մարդ է այս տարի մեկնել Հայաստանից ու չի վերադարձել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա վեց ամիսներին միայն օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է և չի վերադարձել 8078 մարդ։ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացավ, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հունիսին մեկնել է 280 հազար 741 մարդ և ժամանել` 273 հազար 548-ը։ Բացասական մնացորդը կամ արտագաղթածների թիվը 7193 մարդ: Իսկ, ահա, Գյումրու «Շիրակ» օդանավակայանով նույն ժամանակահատվածում մեկնել է 14 հազար 209 և վերադարձել 13 հազար 324 մարդ, բացասական մնացորդը` 885 հոգի։ Ասել է թե` այս տարվա վեց ամիսներին միայն օդային ճանապարհով միգրացիան 8 հազար 78 հոգի է կազմել: Մեկ փաստ էլ. Հայաստանից հիմնականում հեռանում են ցամաքային ճանապարհով:
Այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով՝ ինքնաթիռով Հայաստանից ավելի շատ ուղևոր է մեկնել, քան ժամանել: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին մեկնել է 269 հազար 72, իսկ ժամանել` 257 հազար 639 ուղևոր: Ասել է թե` այս օդանավակայանով մեկնել և չի վերադարձել 11 հազար 433 հոգի: Մասնագետների խոսքերով` ժամանողների թվի նվազումը պայմանավորված է աշխարհը փոթորկած կորոնավիրուսով: Շատերը մեկնել են երկրից և սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենիք»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3002 դիտում
09:09 24-08-2021
Այս տարի քանի մարդ է մեկնել Հայաստանից ու չի վերադարձել. «Ժողովուրդ»
13108 դիտում
08:54 14-09-2016
Այս տարվա ութ ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 22.200 մարդ. «Ժողովուրդ»
2087 դիտում
09:12 10-03-2015
Այս տարվա առաջին երկու ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 11.536 ուղևոր. Ժողովուրդ
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով