211652_close_icon
views-count12865 դիտում article-date 08:54 14-09-2016

Այս տարվա ութ ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 22.200 մարդ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրական տվյալներից։ Ըստ այդմ, այս տարվա ութ ամիսների արդյունքներով Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 671 հազար 637 մարդ, իսկ ժամանել է 650 հազար 147 ուղևոր։ «Շիրակ» օդանավակայանից մեկնել է 3 հազար 915, իսկ ժամանել է 3 հազար 150 ուղևոր։ Հատկանշական է այն փաստը, որ ի տարբերություն «Զվարթնոց» օդանավակայանի, որի ուղևորաշրջանառությունն այս տարվա ութ ամիսների արդյունքներով անցած տարվա հետ համեմատ աճել է ավելի քան 53 հազարով, «Շիրակի» ցուցանիշները կտրուկ նվազել են։ Անցած տարվա ութ ամիսների արդյունքներով «Շիրակ» օդանավակայանը սպասարկել է մոտ 24 հազար ուղևորի, այս տարի այդ ցուցանիշը ընդամենը 7 հազար է եղել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր