«Ռեալ»-ի 16-ամյա նորեկը շաբաթական 105 հազար ֆունտ աշխատավարձ կստանա
Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ, 16-ամյա Մարտին Էդեգորը շաբաթական 105 հազար ֆունտ աշխատավարձ կստանա, հայտնում է Yahoo Sports-ը:
Նորվեգացի տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք եվրոպական գրանդ ակումբներ, սակայն «Ստրյոմսգոդսեթ»-ի նախկին ֆուտբոլիստը իր նախապատվությունտ տվեց իսպանական թիմի օգտին:
Էդեգորին իր կազմում ցանկանում էր տեսնել «Բավարիա»-ն, որի կազմում նորվեգացին երկու մարզում անցկացրեց, սակայն հրաժարվեց հանդես գալ գերմանական ակումբում: Բացի այդ Էդեգորը հետաքրքրել էր նաև «Բարսելոնա»-ին: