Լոնդոնում կարելի է գտնել մինչև 85 ֆունտ ստերլինգ (մոտ 50.000 ՀՀ դրամ) արժողությամբ սենդվիչ․ հետաքրքիր փաստեր
Բրիտանական և ամերիկյան խոշոր քաղաքներում սենդվիչը ամենօրյա սննդի անբաժանելի մաս է։ Աշխարհի բազմաթիվ քաղաքներում սենդվիչ վաճառող խոշոր ընկերություններ կան, որոնցից ամենահայտնիներից են` Մաքդոնալդս, Սաբվեյ, Բուրգեր Քինգ և այլն։
ԱՄՆ-ում պատրաստվում են սենդվիչների տարբեր տեսակներ։ Օրինակ Չիկագոյում սենդվիչը պատրաստում են իտալական մսով, Ֆիլադելֆիայում պատրաստում են մսով և պանրով, իսկ Լոս Անջելեսում ֆրանսիական սոուսով։
Բառը ծագում է Սենդվիչ կոմսության անունից (գտնվում էր հարավարևելյան Անգլիայում)։ Ըստ ավանդության 18-րդ դարում ապրած Սենդվիչի կոմսը՝ Ջոն Մոնտեգյուն խաղամոլ էր, և նրա խոհարարը հորինել է «սենդվիչը»՝ բարակ հացի մեջ դրված մսեղեն և բանջարեղեն, որպեսզի կոմսը կարողանա և սնվել և շարունակել թղթախաղը։
Կոմսության անվան նախնական ձևը՝ «Sandwicæ»-ն նշանակել է «ավազոտ նավահանգիստ» կամ «ավազոտ շուկա»։