2749 դիտում
18:38 22-07-2020
Բրազիլիայի նախագահի կորոնավիրուսի 3-րդ թեստը դրական արդյունք է ցույց տվել
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կորոնավիրուսի երրորդ թեստը դրական պատասխան է ցույց տվել: Այս մասին տեղեկացնում է [url=https://g1.globo.com/politica/noticia/2020/07/22/bolsonaro-faz-novo-teste-e-continua-com-coronavirus.ghtml]G1[/url] պորտալը` հղում տալով նախագահի աշխատակազմին:
«Նախագահ Ժաիր Բոլսոնարուի առողջական վիճակը լավ է, նա բժիշկների հսկողության ներքո է: Նախագահի երեկ հանձնած թեստը դրական պատասխան է ցույց տվել»,-ասված է աշխատակազմի հայտարարության մեջ:
Հիվանդությունը Բրազիլիայի նախագահի մոտ առաջին անգամ հաստատվել է հուլիսի 7-ին, ինչից հետո նա մեկուսացել է իր նստավայրում:
Բոլսոնարուն մի քանի անգամ սոցցանցերում տեղադրել է լուսանկարներ, որոնցում երևում է, որ նա նախաճաշում է, սուրճ խմում կամ նստավայրում պահվող ջայլամներին է կերակրում ՝ դրանով ցույց տալով իր լավ ինքնազգացողությունը:
Հուլիսի 19-ին նա իր մի քանի հարյուր կողմնակիցներին ընդունել էր նախագահականի պարտեզում, նրա ու կողմնակիցների միջև միայն նեղ առվակ է եղել, իսկ Բոլսոնարուն խոսելիս մի պահ նույնիսկ հանել է դիմակը:
Բրազիլիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2․166․532 դեպք, վարակման հետևանքով մահացել է 81․597 մարդ:
Նմանատիպ նյութեր
1459 դիտում
22:17 29-01-2014
Ռուս բիատլոնիստուհիների դոպինգ թեստը դրական արդյունք է տվել
1535 դիտում
16:36 21-02-2014
Սոչի-2014. գերմանացի մարզիկներից մեկի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել
2102 դիտում
23:05 30-11-2020
Սուարեսի թեստը կորոնավիրուսի համար նորից դրական է եղել
Այս բաժնից
1345 դիտում
12:20 02-02-2025
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին
988 դիտում
11:47 02-02-2025
Մեքսիկան պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ