Սոչի-2014. գերմանացի մարզիկներից մեկի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել
                        Միջազգային օլիմպիական  կոմիտեն հայտնել է, որ գերմանացի մարզիկներից մեկի A նմուշի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել, հայտնում է Championat.com-ը:
Մարզիկի անունը և մարզաձևը, որում նա հանդես է գալիս դեռ չի նշվում: B նմուշի արդյունքները կհրապարակվեն այսօր: Գերմանական որոշ լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն,  դոպինգ թեստը դրական արդյունք է տվել բիատլոնիստուհի Էվա Զահենբահեր-Շտելեի մոտ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

