211652_close_icon
views-count3243 դիտում article-date 18:24 22-07-2020

Սիգի որսը խիստ վերահսկողության տակ է դրվում

Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացնում է ծրագիր, որի շրջանակում տրվում է սիգ ձկնատեսակի փորձարարական որսի հնարավորություն: Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը։ Որսի ընդհանուր պահանջներից են՝ ձկան քաշը պետք է լինի 500 գրամից ոչ պակաս, սիգի արդյունագործական որսը պետք է իրականացվի դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի): «Այս տարվա համար նախատեսված է 200 տոննա սիգի արդյունագործական որսի իրականացում: Ներկա փուլում նախարարության աշխատակիցները հայտերի ընդունման գործընթացն են իրականացնում Սևան ազգային պարկում և նրա մասնաճյուղերում, որպեսզի օրինական ճապարահով հնարավոր լինի իրականացնել սիգի որսի գործընթաց»,-ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը այսօր [url=https://armenpress.am/arm/news/1022674.html]«Արմենպրեսի»[/url] մամուլի սրահում հրավիրված ասուլիսում: Լողամիջոցների համար սահմանված են մուտքի և ելքի 17 տեղամասեր: Յուրաքանչյուր տեղամասում ազգային պարկի տեսուչը մատյանավարությամբ է իրականացնելու հսկողական աշխատանքը: Դա նշանակում է, որ ամեն լողամիջոց ֆիքսվելու է օրով, ժամով, առկա են լինելու ձնորսի տվյալները: Դուրս գալուց ֆիքսվելու է որսված ձկան քանակը: Այդ տվյալները փոխանցվելու են Շրջակա միջավայրի նախարարություն վերլուծություն անելու նպատակով: «Ինչ վերաբերում է ձկների որսի նկատմամբ ընդհանուր վերահսկողությանը, ապա այդ մասով լիազորությունները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնինն են: Տեսչական կազմը կիրականանցի հսկողությունը»,-ասաց Ոսկեհատ Գրիգորյանն՝ ավելացնելով, որ մինչ այս կարգը սահմանելը Գեղարքունիքի մարզում խնդրի հետ կապված բազմաթիվ քննարկումներ են կատարվել: Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ բոլորը ցանկանում են գործել օրինական դաշտում: Սևանի ինքնամաքրման և առողջացման գործընթացը բարձր գնահատելով՝ նախարարությունն իրականացնում է նաև էնդեմիկ ձկնատեսակների պահպանությանն ուղղված համալիր միջոցառումներ: Մասնավորապես, Սևան է բաց թողնվում Սևանի իշխանի երկու ենթատեսակի մանրաձուկ: Մեկնարկել է նաև Սևանի կողակի վերարտադրության ծրագիրը: Ոսկեհատ Գրիգորյանը շատ կարևորեց այս ծրագիրը՝ նշելով, որ այս ձուկը Սևանի սանիտարն է, ինքնամաքրման գործընթացում կարևոր դեր է կատարում:

Նմանատիպ նյութեր