211652_close_icon
views-count5607 դիտում article-date 19:36 21-07-2020

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հուլիսի 21-ին, 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։ [img]https://st0.shamshyan.com/editor/0813994001595342668548920.jpg[/img] Երևան քաղաքում՝ հուլիսի 21-ի երեկոյան, 22-24-ը` գիշերը և երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]https://st0.shamshyan.com/editor/0461154001595342678652244.jpg[/img] Եղանակի մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Սև ծովից հանրապետության տարածք սառը օդային հոսանքների ներհոսքը սկսվել է։ Այսօր 18։00-ին երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանը նվազել է 4-5 աստիճանով»,- գրել է Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր