4718 դիտում
17:39 21-07-2020
«Ոչ պատերազմին» կարգախոսով խաղաղ ցույց Ախալքալաքում՝ ընդդեմ Ադրբեջանի հրահրած սահմանային լարվածության
Այսօր՝ հուլիսի 21-ին, Ախալքալաքի մարզադաշտում, հավաքվել էր մոտ 2-ից 3 հազար մարդ՝ Ախալքալաքից, Նինոծմինդայից և հարևան գյուղերից: Ակցիան կազմակերպել էին Ախալքալաքի երիտասարդները, ովքեր խաղաղությն կոչ արեցին: Գրում է [url=http://jnews.ge/am/?p=45014#.XxbnaZ77TIV]jnews.ge[/url]-ն։
Ակցիան սկսվեց Վրաստանի ու Հայաստանի օրհներգներով, որից հետո երիտասարդները կարդացին իրենց հայտարարությունը հայերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներով: Ակցիան տևեց մոտ մեկ ժամ և ավարտվեց հայկական քոչարիով: Ակցիայի ընթացքում ոչ մի միջադեպ չի եղել:
Խաղաղ ցուցարարների հիմնական կոչ ու կարգախոսը հետևյալն էր. «Մենք՝ Վրաստանում ապրող հայերս, հատկապես Սամցխե-Ջավախքի ռեգիոնի, որոնք բնակչության մեծամասնություն են կազմում, ելնելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերից, խիստ անհանգստացած ենք ու վրդովված, ելել ենք խաղաղ ցույցի «ոչ պատերազմին» կարգախոսով։ Մենք դեմ ենք մարտական գործողություններին ու բռնություններին, քանի որ երիտասարդներ են զոհվում թե մի, թե մյուս կողմից։ Մենք՝ Ջավախքի հայերս, ինչպես նաև ամբողջ աշխարհի հայերը, միշտ եղել ենք մեր հայրենիքի՝ Հայաստանի հետ, անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում և միշտ պատրաստ ենք դժվար պահին ուս ուսի տված կանգնել մեր սիրելի հայրենիքի պաշտպանությանը, ինչը մի անգամ չէ, որ ապացուցել ենք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2609 դիտում
09:37 01-02-2021
Ախալքալաքում ցույց է տեղի ունեցել հայ-վրացական սահմանը բացելու պահանջով
3618 դիտում
09:27 05-09-2015
«Սթրիթ արթ»-ը՝ Ախալքալաքում. մեկնարկել է «Հանուն խաղաղ հարևանության» փառատոնը. jnews.ge
Այս բաժնից
1351 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
994 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1303 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը