«Սթրիթ արթ»-ը՝ Ախալքալաքում. մեկնարկել է «Հանուն խաղաղ հարևանության» փառատոնը. jnews.ge
Այս օրերին Ախալքալաքում են գտնվում Հայաստանի և Ջավախքի նկարիչ-արվեստագետները, ովքեր քաղաքի բնակելի տների ու շենքերի պատերին պատկերում են հրաշալի, մեկը մյուսին գերազանցող գրաֆիտներ, փոխանցում է jnews.ge-ն:
«Սթրիթ արթ»-ն անցկացվում է «Հանուն խաղաղ հարևանության» փառատոնի շրջանակներում: Այն մեկնարկել է սեպտեմբերի 1-ին և կավարտվի սեպտեմբերի 10-ին: Նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին:
Փառատոնի շրջանակներում Ախալքալաքի և Նինոծմինդայի շենքերի պատերին կնկարվի տարբեր թեմաներով 11 գրաֆիտ:
Լուսանկարները դիտեք սկզբնաղբյուր [url=http://jnews.ge/?p=4380#.Vep8cxGqqkr]կայքում[/url]: