211652_close_icon
views-count3629 դիտում article-date 15:33 21-07-2020

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց և Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց և Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում 2020 թվականի հուլիսի 22-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության արդյունքում՝ նշված խաչմերուկների տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարձրացման նպատակով Շինարարների և Հալաբյան փողոցների վերոնշյալ խաչմերուկներին հարակից հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։ Ճանապարհային ոստիկանություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր