211652_close_icon
views-count41537 դիտում article-date 21:15 20-07-2020

«Արգել ՀԷԿ»-ում առաջացած խոշոր հրդեհը, որը տեսանելի էր մի քանի կիլոմետրից․ կանխվել է «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության կողմից ստեղծված ՍՕՍ 911 հակահրդեհային ինքնաշխատ համակարգի շնորհիվ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, հուլիսի, 19-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի հիդրոէլեկտրակայանում հրդեհ է բռնկվել, և կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստեղծված իրավիճակին հաջողվել է արագ արձագանքել «Արգելի ՀԷԿ»-ում «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության http://sossystems.am/ կողմից տեղադրված ՍՕՍ 911 հակահրդեհային ինքնաշխատ համակարգի շնորհիվ: Առաջացած հրդեհից վայրկյաններ անց ՍՕՍ 911 հակահրդեհային ինքնաշխատ համակարգն ահազանգն ուղարկել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, և հենց ՍՕՍ 911-ի շնորհիվ է, որ արձագանքման խմբերը կարողացել են հնարավորինս սեղմ ժամկետում հրշեջ մի քանի խմբեր ուղարկել հրդեհի վայր։ Հրշեջները մի քանի մարտական հաշվարկով նախ կարողացել են կանխել կրակի տարածումը, ապա մարել են այն։ Շնորհիվ «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության կողմից տեղադրված ՍՕՍ 911 հակահրդեհային ինքնաշխատ համակարգի, հնարավոր է եղել կանխել «Արգել ՀԷԿ»-ին հնարավոր պատճառվելիք խոշոր չափի նյութական վնասները, ինու չէ՝ նաև մարդկային զոհերը։ ֆոտոլրագրողը հայտնում է ևս մեկ անգամ՝ ՍՕՍ 911 հակահրդեհային ինքաշխատ համակարգը ապացուցել իր արդյունավետությունը և անհրաժեշտությունը։ Հիշեցնենք, որ վերջին տարիների ընթացքում ՍՕՍ 911 համակարգի շնորհիվ կանխվել են Հայաստանի տարածքում գործող մշակութային, հասարակական, ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտներում հրդեհային պատահարների հետևանքով հնարավոր մեծածավալ ավերածություններն ու վնասները: Ֆոտոլրագրողը հատնում է նաև, որ հրդեհի դեմ պայքարել են ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է նաև, որ հրդեհը բռնկվել է «Արգել ՀԷԿ»-ի շինության դիմաց տեղակայված «Т-4» հիդրոագրեգատի 2 ուժային տրանսֆորմատորներում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր