211652_close_icon
views-count177148 դիտում article-date 15:34 20-07-2020

Արտակարգ դեպք Երևանում. 1-ամյա տղան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 10։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ երեխան տեղափոխվել է Ավան-Առինջ թաղամասից, ով իրենց բնակարանի պատուհանից, որը 4-րդ հարկում է, անզգուշաբար վայր է ընկել։ Երեխան 1-ամյա տղա է, ում կյանքի համար պայքարում են «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկները։

Նմանատիպ նյութեր