Հրետանակոծության հետևանքները՝ Այգեպարում. Կառավարությունը տեսանյութ է հրապարակել
Կառավարությունը տեսանյութ է հրապարակել Այգեպարում հրետանակոծության հետեւանքների մասին:
Տեսանյութում Այգեպարի բնակիչը պատմում է, որ իր բախտը բերել է, մեծ վնասներ չեն կրել:
«Հարեւանի տունն ա քանդել, մենք լավ ենք պրծել, մեր բախտը բերել ա, բայց ալիքը մտել է այդ տուն, տան հերն անիծել»,- պատմում է այգեպարցի տղամարդը:
Նշենք, որ Կառավարությունը սկսել է վնասված տների վերանորոգման աշխատանքները: