1864 դիտում
19:00 29-03-2014
Այգեպարում հակառակորդի կրակահերթից միայնակ ապրող կնոջ տուն է հրդեհվել
Հակառակորդի՝ երեկվա արձակած կրակահերթի արդյունքում Այգեպար գյուղում միայնակ ապրող կնոջ տուն է հրդեհվել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
Նա նշեց, որ գյուղի բնակիչներն են մի կերպ հրդեհը մարել: Ինչպես նաեւ մանրամասնեց, որ մինչեւ կրակոցների սկսելը նկատել են, որ ադրբեջանական հարեւան Ալիբելյլի գյուղի լույսերն ամբողջությամբ անջատվել են եւ չեն հասկացել, թե ինչ է կատարվում, ինչից հետո մոտ 2 ժամ կրակ են բացել գյուղի տների, դպրոցի, մանկապարտեզի եւ ավտոմեքենաների ուղղությամբ:
«Այսինքն` նրանք մինչեւ կրակոցները սկսելը նախապատարստվել էին դրան: Գյուղում տուն չկա, որ տուժած չլինի: Տանիքները, դռները, պատուհանները վնասվել են»,-պատմեց գյուղապետը:
Նա միաժամանակ ավելացրեց, որ այսօր մառախուղ է, ինչի արդյունքում դեռ կրակոցներ չկան:
Նմանատիպ նյութեր
2070 դիտում
18:13 03-09-2015
Հակառակորդի կրակահերթից Ներքին Կարմիրաղբյուրում քաղաքացու գույքը հրկիզվել է. հարուցվել է քրեական գործ
2298 դիտում
23:29 13-01-2021
Հուլիսյան մարտերից հետո Այգեպարում 50 տանիք է փոխվել, 25 տուն նորոգվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
853 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին