211652_close_icon
views-count52499 դիտում article-date 22:45 18-07-2020

Ճանապարհային ոստիկանությունը հերթական անգամ միացավ «Ամուր պահենք մեր սահմանը» ակցիային. Երևանի «Փոսի ԳԱԻ-ից» մի քանի բեռնատարներ ուղևորվեցին Տավուշի մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանում թափ է հավաքել հայ-ադրբեջանական սահմանի հայկական հենակետերին հնամաշ անվադողերով ապահովելու գործընթացը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ, ոստիկանությունը նույնպես միացել է սահմանագիծը ամրացնելու նախաձեռնությանը: ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի, Երևան քաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխնգնդապետ Վահան Էվինյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստիկանները հավաքել են ավելի քան 1000 անվանդող: Երեկ՝ հուլիսի 17-ին, անվադողերի ամբողջ խմբաքանակը ուղարկվել է Տավուշի մարզի սահմանամերձ զորամասեր, որտեղից էլ դրանք կտեղափոխվեն սահմանային հենակետեր և էլ ավելի կամրացնեն մեր «պոստերը»: Անվադողերը, որոնք ճանապարհային ոստիկանները բարձեցին բեռնատարների մեջ, ՃՈ 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի և նույն գումարտակի 6-րդ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի ուղեկցությամբ, ժողովրդին հայտնի «փոսի ԳԱԻ-ից» տեղափոխեցին ՀՀ Պաշտպանության նախարարության մատնանշված վայր: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր