Մենք կպայքարենք և ամեն ինչ կանենք՝ հաջողության հասնելու համար. Խորեն Բայրամյան
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Ազգերի Լիգայի վիճակահանության արդյունքները:
«Մեծ անհամբերությամբ կսպասեմ այս խմբի հանդիպումներին: Շատ հետաքրքիր հավաքականներ են և մեզ համար մեծ մարտահրավեր է լինելու նրանց դեմ խաղալը: Սա նաև կօգնի մեզ հասկանալ՝ ինչի ենք ընդունակ այսպիսի բարձր մակարդակի խաղերում: 3 հավաքականներում էլ կան շատ ուժեղ ֆուտբոլիստներ, բայց մենք կպայքարենք և ամեն ինչ կանենք՝ հաջողության հասնելու համար»,- Բայրամյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:
Դեկտեմբերի 16-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Ազգերի լիգայի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց B լիգայի առաջին խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուկրաինայի հավաքականները: