211652_close_icon
views-count31158 դիտում article-date 18:21 18-07-2020

Մի խումբ հոլանդահայեր պատրաստակամություն են հայտնել օգնել Տավուշում վնասված տների վերականգմանն ուղղված աշխատանքներին

Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի Այգեպար, Չինարի գյուղերի վրա սանձազերծված հրետակոծությունները միավորել են նաև Նիդերլանդների թագավորությունում ապրող մեր հայրենակիցներին։ Ջուլիետտա Զագարյանը, Հովսեփ Մադոյանը, Կարապետ Սողոմոնյանը, Գոհարիկ Սուքիասյանը, Սվետա Սուքիասյանը, բռնցքամարտիկ՝ Եղիշ Եգոյանը և իրենց համախոհները պատրաստակամություն են հայտնել օգնել Տավուշում վնասված տների վերականգմանն ուղղված աշխատանքերին։ Այս օրերին, նման արձագանքները ևս մեկ անգամ ցույց են տալիս հայի միասնականությունն ու համախմբվածությունը աշխարհի տարբեր հատվածներից։ Հաղթե՛լ ենք և հաղթելու՛ ենք, որովհետև հաղթե՛լ գիտենք, գրել է Ինեսա Սիրեկանյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր