211652_close_icon
views-count1720 դիտում article-date 17:18 07-09-2020

Վարչապետն այցելել է Այգեպար, հետևել հրետակոծությունից փլուզված և վնասված տների վերանորոգման աշխատանքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ Այգեպար համայնք: «Սահմանապահ Այգեպարը վերածվել է մեծ շինհրապարակի։ Հիմնանորոգվում են հրետակոծությունից փլուզված եւ վնասված տները, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։ Աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա սշխատանքով։ Շրջայցի ընթացքում ծանոթացա շինաշխատանքների ընթացքին եւ շնորհակալություն հայտնեցի այգեպարցիներին՝ սահմանապահի առաքելությունը պատվով կրելու համար»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր