2261 դիտում
15:23 05-08-2020
Չինարի և Այգեպար գյուղերի վնասված տների տանիքները կհիմնանորոգվեն. Նիդեռլանդներում և Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները Տավուշի մարզպետարանին փոխանցեցին շուրջ 2.000.000 դրամի փայտ և թիթեղներ
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա թշնամու կողմից իրականացրած հրետակոծությունները հայության համախմբման և մեր հայրենակիցներին օգնության հասնելու կարևոր ազդակներ դարձան։
Նիդեռլանդների և Բելգիայի Թագավորություններում բնակվող մեր հայրենակիցները Ջուլիա Զախարյանի, Հովսեփ Մադոյանի, Գոհար Սուքիասյանի, Էդգար Մինասյանի, Սվետա Սուքիասյանի, բռնցքամարտիկ Եղիշ Ենգոյանի և այլ նվիրյալ մարդկանց նախաձեռնությամբ հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանի միջոցով Տավուշի մարզպետարանին փոխանցեցին շուրջ 2 000 000 դրամի փայտ և թիթեղներ՝ Չինարի և Այգեպար գյուղերի վնասված տների տանիքները հիմնանորոգելու համար։
Շինանյութի ձեռքբերման հարցում աջակցություն են ցուցաբերել նաև Եղիազար Եղիազարյանը և Սթիլ կոնցեռնը։
Մամիկոն Խուրշուդյանի խոսքով այս համագործակցությունը կրում է շարունակական բնույթ և Տավուշի մարզպետի օգնական Մերուժան Հարությունյանի հետ քննարկում են ոռոգման ջրի համար նախատեսված խողովակների ձեռքբերման հարցը, որը կրկին շատ շուտով կդառնա իրականություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1401 դիտում
15:30 24-03-2021
Վերանորոգվել են Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի համայնքների դպրոցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
949 դիտում
11:36 11-02-2025
Ո՞վ է լինելու «Արմավիր» ՔԿՀ-ի պետը. aravot.am
952 դիտում
11:28 11-02-2025
Երևանում հանրային տրանսպորտն անվճար կլինի 4 և ավելի երեխա ունեցողների համար