211652_close_icon
views-count4593 դիտում article-date 14:59 18-07-2020

Հայերը բողոքի ակցիա են անում Մյունխենում. ադրբեջանցիները փորձում են սադրել

Գերմանիայի Մյունխեն քաղաքի հրապարակում հայերը բողոքի ակցիա են իրականացնում ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ցույցի ժամանակ անգլերենով ելույթ ունեցավ ՀՅԴ հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սերժ Տեր-Հակոբյանը, ցույցին մասնակցում է նաեւ Հայ ուսանողական կազմակերպությունը: Հայ երիտասարդները վանկարկում են «Մենք խաղաղություն ենք ուզում առանց զենքերի»: Հավաքվածները, ովքեր Հայաստանի դրոշներով եւ պաստառներով էին եկել, երգեցին «Թռչեի մտքով տուն» երգը: Նշենք, որ հրապարակում կան նաեւ ադրբեջանցիներ, որոնք փորձում են իրենց գոռում-գոչյուններով խլացնել հայ երիտասարդների երգի ձայնը: Մի պահ էլ նրանք ցանկացան սադրել ցույցի մասնակիցներին,սակայն գերմանացի ոստիկանները չթույլատրեցին: Հիշեցնենք, որ երեկ էլ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքաք Լոնդոնում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները փորձել են ցույց կազմակերպել ՀՀ դեսպանատան մոտ և գրոհել ՀՀ դեսպանատան վրա, սակայն հայ համայնքի ներկայացուցիչները պատ են կազմել՝ պաշտպանելով դեսպանատունը։ Նրանց միջեւ մի փոքր ընդհարում է տեի ունեցել:

Նմանատիպ նյութեր