Հայերը, հույներն ու քրդերն Էրդողանի այցից առաջ բողոքի ակցիա են անցկացնում Սպիտակ տան դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Վաշինգտոնում հայերը, հույները և քրդերը բողոքի ակցիա են անցկացնում Սպիտակ տան դիմաց, որտեղ նախատեսված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Այդ մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal-ը:
Ոստիկանությունը և անվտանգության աշխատակիցները ևս պատրաստվում են այդ հանդիպմանը:
Վերջին անգամ Էրդողանը ԱՄՆ էր այցելել 2017 մայիսին, որի ժամանակ բախվել էին Թուրքիայի նախագահի թիկնապահներն ու ցուցարարները։