211652_close_icon
views-count2927 դիտում article-date 10:08 18-07-2020

Հաջորդ տարի Հայաստանը կունենա ոչ թե Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, այլ նոր Սահմանադրություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ տարի Հայաստանը կունենա ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագիծ, այլ նոր Սահմանադրություն: Համենայնդեպս դրան են հակված նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները, որոնք փետրվարից մինչև այժմ քննարկումներ են իրականացնում և աշխատում փոփոխությունների վրա: Եվ ահա, հենց այդ աշխատանքների ընթացքում էլ նրանք եկել են այն եզրակացության՝ հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որ այն պետք է լինի նոր Սահմանադրություն: Եվ կարելի է ասել, որ հենց վարչապետի՝ հուլիսի 5-ի ելույթից հետո են հանձնաժողովի բոլոր անդամները հանգել այդ եզրակացությանը: Հուլիսի 14-ին տեղի է ունեցել այս հարցով առաջին հանրային քննարկումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և նրանցից շատերը ևս նույն մտքին են հակված եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ հանձնաժողովում քննարկումներն ընթանում են նաև «սուպերվարչապետական» համակարգի փոփոխման հետ, բացի այդ կվերացվի նաև «կայուն մեծամասնության» երաշխիքը»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր