211652_close_icon

Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականը. ժողովուրդը կորոշի՝ ուզու՞մ է ունենալ նոր Սահմանադրություն, թե՝ ոչ

views-count682 դիտում article-date 13:52 24-07-2025
Ճիշտ չէ սահմանադրական փոփոխությունները կապել որևէ արտաքին գործոնների հետ: Դա մեր ներքին հարցն է, մեր ժողովրդը կորոշի՝ ուզու՞մ է ունենալ նոր Սահմանադրություն, թե՝ չի ուզում:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նա նշել է, որ պետք է ամեն ինչ անեն, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները:

Գալյանը հիշեցրել է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկսվել է դեռևս 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, և այս ընթացքում իշխանությունները շարունակաբար բարձրաձայնել են այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

«Բազմիցս անդրադարձել եմ այն հարցին, թե երբ են սկսել աշխատանքները նոր Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների աշխատանքների հետ կապված, և պատմության էջերը թերթելով, հանրությունը ևս համոզվել է, որ դա տեղի է ունեցել հեղափոխությունից անմիջապես հետո», – ասել է Սրբուհի Գալյանը։

Նմանատիպ նյութեր