«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կվերադառնա մադրիդյան ակումբ:
39-ամյա լեգենդը կդառնա ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդական: Նրա պարտականությունները կորոշվեն առաջիկա շաբաթներին:
Կասիլյասը «Ռեալի» սան է, որը թիմի կազմում 725 խաղ է անցկացրել:
2015 թվականին Կասիլյասը տեղափոխվեց «Պորտու»: 2019թ. մայիսի պորտուգալական ակումբի մարզաբազայում նա ինֆարկտ ունեցավ, որից հետո չի խաղացել: Նշվում էր, որ իսպանացին ավարտել է մարզական կարիերան: