211652_close_icon

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ

views-count3919 դիտում article-date 21:59 17-07-2020
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: [url=https://armenpress.am/arm/news/1022214.html]«Արմենպրեսի»[/url] թղթակցի փոխանցմամբ՝ սա Փաշինյանի և Միշուստինի երկրորդ հանդիպումն է: Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպմանը նախորդել են ՀՀ վարչապետի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Բելառուսի մայրաքաղաքում անցկացված նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նիստին մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր