Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Մոնակոյում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)։
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։