5212 դիտում
21:09 16-07-2020
Գիտնականները կորոնավիրուսի դեմ պայքարող նոր դեղամիջոց են ստեղծել
Չիլիացի գիտնականները նոր դեղամիջոց են ստեղծել «Քովիդ-19»-ի դեմ պայքարի համար ինտերֆերոնների (պաշտպանական սպիտակուց) հիման վրա: Ինչպես հայտնում է [url=https://ria.ru/20200716/1574458953.html]ria.ru[/url]-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, ակնկալվում է դեղամիջոցի փորձարկումներ իրականացնել մարդկանց վրա:
Չիլիական հեռուստատեսության տվյալներով՝ Կոնսեպսիոն քաղաքում արտադրվում է առաջին չիլիական հակավիրուսային դեղամիջոցը «Քովիդ-19»-ի դեմ: Դեղամիջոցի բաղադրության հիմքում ընկած են ինտերֆերոններ (սպիտակուցներ, որոնք օրգանիզմն արտադրում է ի պատասխան վիրուսի ներխուժման): Ներկա պահին մասնագետները թույլտվության են սպասում մարդկանց վրա փորձարկումներ սկսելու համար:
Կոնսեպսիոնի համալսարանի ֆիզիոլոգիայի բաժնի ղեկավար Խորխե Տոլեդոն, որը դեղամիջոցի ստեղծողներից է, նշել է, որ «եթե օրգանիզմը նախապես հարստացվի ինտերֆերոններով, ապա ակնհայտ է, որ վիրուսի հայտնվելուն պես ծանրաբեռնվածությունն օրգանիզմի համար ավելի քիչ կլինի»:
Չիլին 6-րդ երկիրն է աշխարհում կորոնավիրուսով վարակման ցուցանիշով. երկրում վիրուսով վարակվել է ավելի քան 321 հազար մարդ, մահացել՝ 7186-ը:
Նմանատիպ նյութեր
3694 դիտում
16:14 06-08-2016
Մեծ Բրիտանիայի գիտնականները պատրաստվում են ասթմայի դեմ նոր դեղամիջոց փորձարկել
2556 դիտում
16:12 12-03-2014
Գիտնականները քաղցկեղի դեմ պայքարող վակցինա են հայտնաբերել. հետազոտություն
7653 դիտում
09:13 29-04-2020
Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են փորձարկում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1342 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ
964 դիտում
21:45 13-01-2025
20 տարվա դադարից հետո Մոնղոլիայի նախագահը կմեկնի Թուրքիա
880 դիտում
20:55 13-01-2025
Հնդկաստանը վստահություն է հայտնել Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում