Գիտնականները քաղցկեղի դեմ պայքարող վակցինա են հայտնաբերել. հետազոտություն
Իսրայելի գիտնականները նոր վակցինա են հայտնբաբերել, որը պայքարում է սարսափելի հիվանդության` քաղցկեղի դեմ:
Չնայած այն հանգամանքին, որ դեղամիջոցը դեռ երկար կլինիկական փարձարկումներ պետք է անցնի, այն 2013 թ-ի գիտական առաջընթացն է խորհրդանշում:
Այս բացահայտումը հնարավոր է դարձել պրոֆեսոր Լեա Այզենբախի և իր գործընկերների 30 երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
Եվ հիմա Լեան վստահորեն հայտարարում է, որ իր թիմին հաջողվել է հայտնաբերել այն , ինչ կարող է պայքարել տարբեր փուլերում գտնվող ավելի քան 20 տեսակի քաղցկեղների դեմ և այդ բուժումը կդառնա այսօր ամենաարդյունավետը հիվանդության պատմության մեջ: