7668 դիտում
09:13 29-04-2020
Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են փորձարկում․ «Ամերիկայի ձայն»
Չինացի բժիշկները, ովքեր հետազոտում էին COVID- 19-ով հիվանդներին, կարծիք են հայտնել, որ ավելի լավ արդյունքներ են ստանում, եթե հիվանդներն ընդունում են ստամոքսի կամ սրտի ցավերի դեմ նախատեսված ֆամոտիդին դեղամիջոցը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5396762.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Հունվարին Northwest Health Ֆեյնշտեյնի անվան բժշկական հետազոտությունների հաստատության բժիշկ Քեվին Թրեյսին զանգ ստացավ իր գործընկերոջից, որը գտնվում էր Չինաստանի Վուհան քաղաքում, որտեղ հետազոտում էր COVID-19- ով հիվանդներին: Այս զանգը հետաքրքրություն առաջացրեց Թրեյսիի մոտ այս հիվանդության հանդեպ:
Թրեյսին պատմում է, որ Մասաչուսեթս նահանգի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժիշկ Մայքլ Քալահանը հայտնել էր իրեն, որ չինացի բժիշկները, ովքեր հետազոտում էին COVID- 19-ով հիվանդներին, կարծիք են հայտնել, որ ավելի լավ արդյունքներ են ստանում, եթե հիվանդներն ընդունում են ստամոքսի կամ սրտի ցավերի դեմ նախատեսված ֆամոտիդին դեղամիջոցը:
Հետագայում այլ հիմքեր չկային պնդելու համար, որ այս դեղամիջոցը օգնում է COVID-19- ի դեմ պայքարում, սակայն Թրեյսին սկսեց իրականցնել դեղամիջոցի կլինիկական փորձարկում: Արդյուքները ցույց են տալիս, որ ֆամոտիդինը կարող է արգելափակել մարդու օրգանիզմում այնպիսի նյութերի արտադրությունը, որոնք վերարտադրվում են վիրուսի կողմից:
Այս պահին հետազոտմանն է մասնակցել շուրջ 200 հիվանդ: Թրեյսիին անհրաժեշտ է ևս 100 հիվանդներից արդյունքներ, որպեսզի հետազոտությունը համարվի ամբողջական:
Չինաստանում բժիշկները բացահայտել են, որ ֆամոտիդինն ընդունած հիվանդների շրջանում ավելի քիչ մահեր են արձանագրվում, քան դեղամիջոցը չընդունած հիվանդների մոտ: Թրեյսին, սակայն, գտնում է, որ Չինաստանից ստացված տեղեկությունը հնացած է և կարիք ունի վերահաստատման, ուստի Նյու Յորքի հիվանդանոցում նրա թիմն այս դեղամիջոցը տալիս է տարբեր պատահական հիվանդների, ովքեր ունեն կորոնավիրուս: Նա ընդգծում է, որ կան նախադեպեր, երբ սովորական որևէ դեղ դառնում է տարբեր լուրջ հիվանդությունների դեմ պայքարի միջոց: Նրա կարծիքով հետազոտության վերջնական արդյունքները հայտնի կդառնան շաբաթների կամ ամիսների ընթացքում:
Նմանատիպ նյութեր
4099 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
4352 դիտում
12:05 20-01-2017
Նյու Յորքում Թրամփի դեմ բողոքի ցույցի են ելել հոլիվուդյան աստղերն ու Նյու Յորքի քաղաքապետը
4076 դիտում
08:28 05-04-2018
Նյու Յորքում հարգել են Մարտին Լյութեր Քինգի հիշատակը. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9112 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2155 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան