211652_close_icon
views-count1683 դիտում article-date 14:23 16-07-2020

Սահմանամերձ գյուղերում հարաբերական անդորր է. Տավուշի մարզպետ

Վաղ առավոտյան վերսկվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ «[url=https://armenpress.am/arm/news/1021968.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Այդ ընթացքում մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ։ Առանձնահատուկ ուզում եմ նշել Այգեպարի մանկապարտեզի հրետակոծությունը, վնասվել է ջրագիծ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են»,- ասաց Չոբանյանը։ Նա ընդգծեց, որ այս պահի դրությամբ սահմանամերձ գյուղերում հարաբերական անդորր է։

Նմանատիպ նյութեր