211652_close_icon
views-count3206 դիտում article-date 19:42 23-01-2014

Ձյունածածկ համակարգում հարաբերական անդորր է

Հասկանալի պատճառներով «Երևան Ջուր» ՓԲԸ համակարգում դեկտեմբերին իրականացված աշխատանքների թե քանակը և թե ինտենսիվությունը զգալիորեն նվազել է: Այսպես, «Ջրամատակարարման համակարգի բարելավման և վերականգնման շինարարական աշխատանքներ» ծրագրով հաջողվել է ավարտել միայն Նորագյուղում՝ Էջմիածնի խճուղու վթարված կոյուղու վերակառուցումը: Դրա շնորհիվ հնարավոր է դարձել վերականգնել Հրազդան գետի վրայով մինչև Էջմիածնի հին խճուղի կառուցած տարանցիկ կոյուղատար աշխատանքը և ապահովել կեղտաջրերի հեռացումը դեպի գետի աջ ափին գտնվող կոյուղի, ինչպես նաև ասֆալտապատել տարածքը: Մյուս ծրագրերի իրականացումը ժամանակավորապես դադարեցվել է, այդ թվում Հրազդան կիրճի Կիևյան կամրջի մոտ վթարված կոյուղու կոլեկտորի վերակառուցումը, Ծարավաղբյուրի սանիտարական գոտու կապիտալ վերանորոգումը, Նուբարաշենի 6-րդ փողոցի Զինավան թաղամասի ինքնահոս ջրագծի կառուցումը, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի Զոնալ թաղամասի ջրամատակարարման համակարգի վերակառուցումը, Արաբկիրի 51 փողոցի 9-րդ շենքի ջրագծի շինարարությունը: Միևնույն ժամանակ ջրամատակարարման բարելավման նպատակով որոշակի աշխատանք է տարվել մայրաքաղաքի մի շարք տարածքների բաշխիչ ցանցում: Այսպես, Կենտրոնում՝ Քաջազնունի և Զավարյան փողոցների խաչմերուկում իրականացվել է գոտիավորում և հայտնաբերվել է հոսակորուստներ, Շենգավիթում՝ Մայիսի 9 փողոցում շարունակվել է ջրամատակարարման ցանցի ուսումնասիրությունն ու գոտիավորումը և այլն: Ճիշտ է, նույն՝ եղանակային պայմաններով պայմանավորված, նվազել է դեկտեմբերին իրականացված աշխատանքների ծավալը, այնուամենայնիվ վերջինս զգալի է եղել: Մասնավորապես, կառուցվել է 40 մետր մետաղական ջրագիծ /ևս 432 մետր կառուցվել է պոլիէթիլենից, համակարգի «Պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդհանուր ծրագրով»/, փոխարինվել՝ 457 մետր ջրագիծ և 10 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 1317 մետր վթարված ջրագիծ: Հաշվետու ժամանակամիջոցում վերացվել է 399 ջրագծի վթար, 1456 վթար ջրահեռացման համակարգում և 262-ը՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 25 փական և 4 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 26 ջրաչափական հանգույց, մաքրվել է 6 դիտահոր և 374 անձրևաընդունիչ: Դեկտեմբերին շարունակվել է նաև ջրամատակարարման բարելավման գործընթացը. Երևանում սպառողների 78%-ն ապահովված է եղել 24 ժամյա ջրամատակարարմամբ, ինչը 2%-ով գերազանցում է նոյեմբերի ցուցանիշը, 18%-ը՝ 17-23 ժամյա, իսկ 12-17 ժամյա՝ 4%-ը: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարվող ջրի որակին, ապա անցած ամիս «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի 1456 կետից վերցված փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ այն համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին: Շարունակվել է աշխատանքը ջրի սպառման վերահսկման և հաշվառման կատարելագործման նպատակով, որի արդյունքում հաշվետու ամսին ընկերության կողմից կազմվել է 293 տարաբնույթ խախտման ակտ: Ընկերության բաժանորդների քանակն ավելացել է 205-ով: Եվս 29 բաժանորդ տեղադրել է ջրաչափ: Իսկ վաճառված ջրաքանակը դեկտեմբերին 282 000 մ3-ով գերազանցել է 2012թ. նույն ժամանակամիջոցի արդյունքը, ինչը վկայում է ջրի հաշվառման գործում շարունակվող առաջընթացի մասին: Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով, «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2013թ. դեկտեմբեր ամսվա գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2012թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/: «Երևան Ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր