Այգեպար գյուղը` ադրբեջանական կողմի այսօրվա հարվածներից հետո. ՊՆ խոսնակը տեսանյութ է տարածել
Ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ։ Քիչ անց հակառակորդը ստացել է արժանի պատասխան։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը և տեսանյութ հրապարակել։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/16/1159913/]հայտնել [/url]էինք, որ այս գիշեր, ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։
Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: