ԱՄՆ-ն դուրս է բերում իր ռազմակայանները Աֆղանստանից․ «Ամերիկայի ձայն»
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է բերում Աֆղանստանում տեղակայված ամերիկյան 5 ռազմակայանները և կրճատում այդ երկրում իր ռազմական անձնակզմի թիվը այս տարի Թալիբանի հետ ձեռքբերված համաձայնագրի շրջանակում, հաղորդում է [url=https://www.golos-ameriki.ru/a/5503599.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Աֆղանստանում շուրջ 8500 ամերիկյան զինծառայողներ կային, ինչպես նաև 5 ռազմակայաններ, որոնք ամերիկացի զինծառաողների հեռանալուց հետո փոխանցվել են մեր աֆղանցի գործընկերներին»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը։
Նա չի պարզաբանել, թե որ ռազմակայանների մասին է խոսքը։
Փետրվարի վերջին ԱՄՆ-ն ու Թալիբանը ստորագրել է պատմական համաձայնագիր, որի շրջանակում 14 ամսվա ընթացքում ամերիկյան զորքերը պետք է դուրս բերվեն Աֆղանստանից։