1185 դիտում
09:31 07-12-2020
ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում Սոմալիից․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի նախագահը հրամայել է Սոմալիից մինչեւ հունվարի 15-ը դուրս բերել ամերիկյան ուժերի ամբողջ թվակազմը: Երկրի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Սոմալիում ներկա պահին տեղակայված 700 թվակազմով ամերիկյան ուժերի նպատակն այստեղ ալ Շահաբ եւ Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորումների դեմ տեղի իշխանությունների ծավալած պայքարում օգնություն ցուցաբերելն է եղել: Ըստ Պենտագոնի, դուրսբերումից հետո ամերիկյան ուժերի մի մասը կտեղափոխվի հարեւան երկրներ, թույլ տալու համար սահմանային գործողություններ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5688562.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Անցած ամիսների ընթացքում նախագահ Թրամփն արձակել է այլ երկնրերում եւս, այդ թվում Իրաքում ու Աֆղանստանում ամերիկյան ուժերը կրճատելու մասին նմանատիպ հրամաններ: Նա միշտ է հանդես եկել այլ երկրներից ամերիկյան ուժերը դուրս բերելու կոչերով, եւ միշտ է հայտարարել, որ ամերիկյան ուժերի կողմից իրականացված ներխուժումները եղել են ծախսատար ու անարդյունավետ:
Պենտագոնը սակայն փորձում է վստահեցնել, որ չնայած Սոմալիից ամերիկյան ուժերը հետ քաշելու հրամանին, ԱՄՆ-ը շարունակելու է քայքայել ծայրահեղական կազմակերպությունները, որոնք սպառնալիք կարող են հանդիսանալ ԱՄՆ-ի համար:
Մեծաթիվ փորձագետներ են նախազգուշացնում, որ ամերիկյան ուժերի դուրսբերումը Սոմալիից կարող է այս երկրում զարկ տալ զինյալ ահաբեկչական խմբավորումների գործողություններին:
Նմանատիպ նյութեր
1359 դիտում
16:41 18-01-2021
ԱՄՆ-ը Սոմալիից լիովին դուրս է բերել իր զորակազմը
5752 դիտում
23:28 15-07-2020
ԱՄՆ-ն դուրս է բերում իր ռազմակայանները Աֆղանստանից․ «Ամերիկայի ձայն»
2847 դիտում
23:29 15-03-2016
Պուտինը ռուսական զորքերը Սիրիայից դուրս չի բերում որևէ մեկին դուր գալու նպատակով. Սերգեյ Լավրով
Այս բաժնից
1222 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1030 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1069 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ