211652_close_icon
views-count2040 դիտում article-date 19:06 15-07-2020

Ռոբերտ Արզումանյանը ՝ «Ուրարտու 2»-ի գլխավոր մարզիչ

Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» մարզչական շտաբի նախկին անդամ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտու 2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Նա այդ պաշտոնում փոխարինել է Արամ Հակոբյանին, ով տվյալ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսից: ««Ուրարտու-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակված Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ազգային հավաքականի ոչ վաղ անցյալի առաջատարներից էր։ Մարզչական գործունեություն սկսել է ծավալել 2019 թվականից Երևանի «Փյունիկում»։ Ընդգրկված է եղել գլխավոր թիմի մարզչական շտաբում։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Ռոբերտ Արզումանյանին նոր պաշտոն ստանալու կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանք՝ նոր ու պատասխանատու աշխատանքում»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: Արզումանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Վահե Հարությունյանը և դարպասապահների մարզիչ Ալբերտ Օհանյանը։

Նմանատիպ նյութեր