211652_close_icon
views-count2755 դիտում article-date 19:20 15-07-2020

ԲՏԱ նախարարությունը հայտարարում է Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի դիզայնի մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ հայտարարված է դիզայնի մրցույթ՝ Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի ձևավորման համար: «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի դիզայնի մրցույթի մանրամասները հրապարակված են [email protected] պաշտոնական տեղեկագրում և իրականացվելու է [url=https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6305188]Armeps[/url] էլեկտրոնային համակարգի միջոցով: Հայտերով դիմել կարող են բոլոր դիզայներական ծառայություններ մատուցող ընկերությունները, որոնք կհամապատասխանեն չափորոշիչերին: Մրցույթին մասնակցության մանրամասները ներկայացված են նաև նախարարության պաշտոնական [url=https://hti.am/pages.php?lang=1&id=105&page_name=con]կայքում[/url]: «ՀԱԲ»-ի ընդհանուր տարածքը կազմելու է 682.5քմ և բաղկացած է լինելու աշխատանքային, հանդիպումներ և քննարկումներ իրականացնելու, ծրագրերի ներկայացման և այլ կարևոր հատվածներից: «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ․ դեկտեմբերին: Տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալու ճանապարհին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանը կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, տաղանդը և Սփյուռքի ներուժը։ Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի հիմնումն է, որը տեղակայվելու է Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի տարածքում՝ երկրոդ շունչ հաղորդելով ժամանակին գիտական մեծ նվաճումների հասած գիտահետազոտական կենտրոնին:

Նմանատիպ նյութեր