1610 դիտում
15:04 18-01-2022
ՀայՓոստը հայտարարում է նամականիշի պատկերազարդման (դիզայնի) մրցույթ. հաղթողը կպարգևատրվի 200 հազար դրամով
ՀայՓոստը «Եվրոպա 2022. Պատմություններ և առասպելներ» թեմայի շրջանակում հայտարարում է նամականիշի պատկերազարդման (դիզայնի)մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նամականիշիպատկերազարդումն իրականացնել հայկական հայտնի առասպելների մոտիվներով և մինչև փետրվարի 15-ը ներկայացնել ՀայՓոստին՝ ուղարկելով [email protected]էլեկտրոնային փոստին:
ՀայՓոստը հաղթողին կպարգևատրի 200.000 (երկու հարյուր հազար) դրամով, ինչպես նաև նամականիշը կներկայացնի PostEurop-ի կողմից հայտարարվող միջազգային ամենամյա EUROPA նամականիշերի մրցույթին, որտեղ 2019 թ.-ին Հայաստանի նամականիշը (գյուղական ծիծեռնակ) զբաղեցրել է առաջին, իսկ 2020 թ.-ին Գյումրին պատկերված նամականիշը՝ երկրորդ հորիզոնականը:
«Ինչպես հայտնի է, նամականիշը փոստային վճարման պետական նշան է: Ըստ իս, մեծ պատիվ է հանդիսանալ պետական այս խորհրդանիշների հեղինակ: Նամականիշների միջազգային «Եվրոպա» մրցույթը այս ոլորտի ամենահեղինակավոր մրցույթներից մեկն է, որին էլ կմասնակցի հաղթող նամականիշը: Այս տարվա մրցույթի թեման՝ ազգային առասպելներ, հեղինակներին թույլ կտա աշխարհին պատմել հայկական հին առասպելների և լեգենդների մասին, արտահայտել իրենց ստեղծագործական հնարավորությունները»,- նշեց ՀայՓոստի ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը։
Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել նամականիշի մեկ կամ մի քանի էսքիզ (դիզայն) մինչև 2022թ. փետրվարի 15-ը, դրանք ուղարկելով [email protected]էլեկտրոնային փոստին:
Հայտը պետք է պարունակի նամականիշի դիզայնի բարձր որակի լուսանկար՝ JPEG կամ PNG ձևաչափով,մասնակցի անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային պատճեն, կոնտակտային հեռախոսահամարը և այլն։
Մրցույթի պայմանների և ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ կից հղումով
ՀայՓոստ ՓԲԸ

Նմանատիպ նյութեր
3088 դիտում
19:20 15-07-2020
ԲՏԱ նախարարությունը հայտարարում է Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի դիզայնի մրցույթ
5058 դիտում
09:29 02-06-2017
Քաղաքապետարանը 300 հազար դրամով բազկաթոռ է գնել, 292 հազար դրամով՝ առյուծի բրոնզե 4 արձանիկներ․ «Ժողովուրդ»
3793 դիտում
19:30 19-10-2021
Անձնագրի և նույնականացման քարտի նոր դիզայնի ընտրության համար մրցույթ է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
895 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1009 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1159 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ