211652_close_icon

Ջրի դիմաց՝ փող. Ձկնաբուծարանները ստիպված կլինեն վճարել. «Ժամանակ»

views-count3030 դիտում article-date 09:18 15-07-2020
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Ջրային օրենսգրքում, որի արդյունքում Արարատյան դաշտում գործող ձկնաբուծարանները ստիպված կլինեն վճարել իրենց կողմից օգտագործված ջրի հեռացման համար: Կառավարությունը նախատեսում է, որ ձկնաբուծարանների կողմից ընդերքից արդյունահանվող, իսկ օգտագործումից հետո դրենաժային համակարգ լցվող ջրի համար պետք է առանձին վճար սահմանվի, որը կգործի 2021թ. հունվարից: Ձկնաբուծարաններից գանձվող գումարը կօգտագործվի դրենաժային համակարգը մաքրելու համար: Հիմա այդ համակարգը մաքրվում է պետական միջոցներով, որը, սակայն, բավարար չէ համակարգի կենսագործունեությունն ապահովելու համար»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր