4302 դիտում
18:20 14-07-2020
Ոստիկանությունը գործ է հարուցել Ռոնալդուի 10-ամյա տղայի հանդեպ
Ոստիկանությունը գործ է հարուցել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի 10-ամյա տղայի հանդեպ:
Կրիշտիանու-կրտսերը ինքնուրույն հիդրոցիկլ է վարել, իսկ նրա հորաքույր Էլման դա նկարահանել և ինստագրամում է տեղադրել: Երկուշաբթի օրը տեսանյութը ջնջել էին, սակայն մինչ այդ այն հրապարակել էին և Ռոնալդուն, և նրա մայրը՝ Դոլորեսը:
Տեսանյութը նկարահանվել է Մադեյրայի հարավում՝ շաբաթ օրը, երբ Ռոնալդուի որդին հանգստանում էր ազգականների հետ:
Ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ այդ դրվագի փաստով հետաքննություն է սկսվել: Հիդրոցիկլ վարելու համար անհրաժեշտ է հատուկ վկայական: Բացի այդ, հիդրոցիկլ կարող են վարել միայն չափահասները:
Պորտուգալական օրենսդրությամբ, նման խախտման համար ֆիզիկական անձանց դեպքում նախատեսված է տուգանք՝ 268-ից մինչև 2688 ֆունտ: Մի խումբ մարդկանց կամ իրավաբանական անձանց դեպքում պատիժը կարող է հասնել մինչև 10750 ֆունտ տուգանք:
Նմանատիպ նյութեր
3162 դիտում
19:24 18-03-2019
ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Ռոնալդուի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
871 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
1120 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող