211652_close_icon
views-count1263 դիտում article-date 23:28 25-06-2020

Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում կկառուցվի մանկապարտեզի բակային հատվածը և կգազիֆիկացվեն մշակույթի տունն ու երաժշտական դպրոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սուբվենցիաների ստացման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած չորս ծրագրային հայտերի շրջանակներում Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում կիրականացվեն - Մանկապարտեզի բակային հատվածի կառուցում և ինժեներական ցանցի իրականացում: Հիշեցնենք, որ այս համայնքում մանկապարտեզ երբևէ չի գործել: Համայնքում նոր մանկապարտեզ կառուցելու նպատակով դեռ 2019 թվականին սուբվենցիոն հայտ էր ներկայացվել կառավարություն, որն էլ հաստատվել էր և այս պահին մանկապարտեզի կառուցման շինարարական բուռն աշխատանքներ են իրականացվում: Այն նախատեսված է շուրջ 140 փոքրիկների համար։ Մանկապարտեզի բակային հատվածի կառուցումն ու ինժեներական ցանցի ապահովումն էլ իրականություն կդառնա արդեն 2020 թվականի հաստատված սուբվենցիայի շրջանակներում: Ծրագրի արդյունքում կասֆալտապատվի բակային տարածքը, կկառուցվի ցանկապատ, խաղահրապարակ և կիրականացվի կանաչապատում: Աշխատանքները նախատեսված է իրականացնել պետություն-համայնք 50% /50% համաֆինանսավորմամբ: - Մեկ այլ հաստատված ծրագրով կգազիֆիկացվեն Գեղաշենի հանդիսությունների և մշակույթի սրահն ու երաժշտական դպրոցը և կտեղադրվի լոկալ ջեռուցման համակարգ: 10.641.860 դրամ արժողությամբ ծրագրի 30%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է: - Հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերով էլ կվերակառուցվեն համայնքի խմելու ջրի առկա մետաղական ջրամբարի հարակից երեք ջրաբաշխիչ հանգույցները, ինպես նաև կենտրոնական ջրատարի վրա մարիչի ջրամբար՝ հոր կկառուցվի: Այս ծրագրերի իրականացման արդյունքում համայնքում խմելու ջուրը հավասարաչափ կբաշխվի, կբարելավվի որակը, կնվազեն կորուստները: Կոտայքի մարզպետի դիտարկմամբ, մեր համայնքներում առկա խնդիրները հնարավոր էր լուծել շատ ավելի վաղ, ինչի համար անհրաժեշտ էր, թերևս, ամուր կամք, համայնքային միջոցների սրտացավ և նպատակային կառավարում և հոգատարության դրսևորում հայրենիքի, համայնքի և նրա բնակչի նկատմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր