211652_close_icon
views-count2294 դիտում article-date 12:07 14-07-2020

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: 3-ը նախկինում հաստատված դեպքի ընտանիքի անդամներ են, 2-ն էլ նոր դեպքեր, որոնց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 նոր դեպք: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի: COVID-19 –ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3079 փորձանմուշի հետազոտություն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր