Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք. մարզպետ
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 63:
Վարակակիրները Վարդենիս, Մեծ Մասրիկ եւ Սեւան համայնքներից են»,- գրել է նա։